Ալիևը հերթական կեղծ հայտարարություններն է արել Արցախի վերաբերյալ․ Արտակ Բեգարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգարյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի կեղծ հայտարարություններին:

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական եւ կեղծ հայտարարություններն է արել Արցախի վերաբերյալ: Չնայած Ալիեւի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել եւ պետք է լուծվի առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ եւ անսահմանափակ իրացման միջոցով։

 

Ի հավելումն բավարար իրավական եւ պատմական հիմքերի, հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը եւ Ադրբեջանի կողմից համակարգային հայատյացությունը լրացուցիչ հիմք են տալիս ենթադրելու, որ Արցախը որեւէ կարգավիճակով երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել։

Արցախի ԶՈւ-ն Փառուխից եւ Քարագլուխից երբեք կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի եւ Ակնեի (Աղդամի) ուղղությամբ, իսկ եթե Ալիեւը հակառակն ապացուցող փաստեր ունի, թող հրապարակի։ Մինչդեռ Փառուխի գրավումից մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը սադրում էր՝ գնդակոծելով խաղաղ բնակավայրերը:

Գազատարի միտումնավոր պայթեցումից հետո դրա ուշացումներով վերականգնումը ոչ մի կերպ բարի կամքի դրսեւորում չէ»,- հայտարարեց Բեգլարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ