ԱՄՆ հետախուզությունն ակտիվացնում է Ուկրաինայի հետ համագործակցությունը

ԱՄՆ վարչակազմը կավելացնի Ուկրաինայի շահերից բխող հետախուզական տվյալների քանակը, հայտնում է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների անանուն աղբյուրները: Այս մասին գրում է Lenta. ru-ն:
 

«Մենք փոփոխություններ ենք կատարել մեր ուղեցույցներում, որ դյուրացնենք հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային», - ասել է հետախուզության պաշտոնյան WP-ին: 

 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կակտիվացնի համագործակցությունը ժամանակին տեղեկատվության ինտենսիվ փոխանցման ոլորտում՝ ուկրաինացի գործընկերների շահերից ելնելով, այդ թվում՝ 2014-ից Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում։
 

WP-ն նշել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումների թուլացումը փուլային է:

Քաղաքականություն

Պատահարներ