ԱՄՆ նախագահ Բայդենը պատրաստ է մեկնել Կիև

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը հայտարարել է, թե պատրաստ է անձնական այցով մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Պատրա՞ստ եք գնալ»,- լրագրողները հարցրել են Բայդենին, ինչին վերջինս դրական պատասխան է տվել:
 

Ավելի վաղ լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ Բայդենին հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք իր վարչակազմից որևէ մեկին ուղարկել Կիև։

Ի պատասխան՝ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ այս հարցում դեռ որոշում չի կայացվել։

Քաղաքականություն

Պատահարներ