Խոշոր ավտովթար Երևանում․ 26-ամյա կինը Toyota-ով Ֆրանսիայի հրապարակում բախվել է էլեկտրասյանը

Այսօր, ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Հասմիկ Ա․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Ֆրանսիայի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն և հայտնվել գազոնի մեջ։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հասմիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալայանի անվան բժշկական կենտրոն։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ