Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել է 3 ավտոմեքենա

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus-ը, Toyota  Corolla-ն և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 

 

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ Toyota  Corolla-ն հաշվառված է ՀՀ  ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում և ավտոտեսուչը  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է Lexus-ի վարորդին։

 

Lexus-ն ու Toyota-ն  երթևեկելի գոտուց դուրս կանգնել են և այդ պահին 06-ը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Toyota–ին, Toyota էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Lexus-ին: 

 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ