ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հիվանդանոցում ոստիկանության գնդապետը զենքով հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա և ծեծի ենթարկել

Երեկ, ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի զենքով հարձակվել է «Մուրացան» հիվանդանոցում աշխատակցի վրա և ծեծի ենթարկել։   Պարզվել է, որ նշված հիվանդանոցի անվտանգության աշխատակից Վահագն Շիրինյանը ծառայության մեջ է եղել, երբ մի քաղաքացի փորձել է մտնել հիվանդանոց, սակայն Վ․ Շիրինյանը նրան հայտնել է, որ այդ ժամին նշված վայրով արգելվում է մուտք գործել հիվանդանոց, ինչը զայրացրել է այդ քաղաքացուն, և ըստ Վ Շիրինյանի ահազանգածի՝ այդ քաղաքացին զենքով հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո մի խումբ անձինք ժամանել են հիվանդանոց և շարունակել խոչընդոտել իրենց աշխատանքը, հարձակվել ու հարվածներ են հասցրել, ինչը ֆիքսվել է նաև հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների միջոցով։ Փաստի առթիվ ոտիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
 

 SHAMSHYAN-ի տեղեկություներով՝ Վ․ Շիրինյանի հայտնած տղամարդը ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն է։ 
 

 


Քաղաքականություն

Պատահարներ