«Մոսկվա» հածանավը խոցվել է ուկրաինական երկու հրթիռով. Reuters

Ռուսական ռազմածովային ուժերի «Մոսկվա» հածանավը խոցվել է ուկրաինական երկու հրթիռով։ Այս մասին գրում է Reuters-ը: 

 

Լրատվամիջոցը վկայակոչում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աղբյուրին:

 

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել «Մոսկվա» հածանավի խորտակման մասին:

 

«Մոսկվա հածանավը դեպի նշանակման նավահանգիստ քարշակելիս վնասված կորպուսի պատճառով կորցրել է կայունությունը։ Ծովի փոթորկոտ ալիքների պայմաններում նավը խորտակվել է»,- նշել էին ՌԴ ՊՆ-ից: 
 

Քաղաքականություն

Պատահարներ