Նոր տեսակադրեր․ զանգվածային բախումներ՝ մահմեդականների և հրեաների միջև

Իսրայելում՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, զանգվածային բախումներ են տեղի ունեցել մահմեդականների և հրեաների միջև: Նշվում է, որ տուժել է 150 մարդ։ Ինչպես նշում է Readovka-ն, անկարգությունների պատճառ է դարձել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման դրոշներով պաղեստինցիների երթը։ Այսօր Երուսաղեմում երկու սուրբ տոներ են համընկել՝ հրեաների Պասեքը և մահմեդականների համար Ռամադանը։ Մի խումբ պաղեստինցիներ սկսել են քարեր նետել Արևմտյան պատի մոտ գտնվող հրեա հավատացյալների և Իսրայելի անվտանգության ուժերի անդամների վրա՝ քարերով վիրավորելով երեք ոստիկանի։

Անկարգությունները ճնշելու համար իսրայելցի իրավապահները ստիպված են եղել օգտագործել լուսաձայնային նռնակներ և ծխային ռումբեր։

Քաղաքականություն

Պատահարներ