Յոհանեսբուրգի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության

Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսական մայրաքաղաք Յոհանեսբուրգի շատ շրջաններ ուրբաթ առանց էլեկտրականության են մնացել քաղաքի ենթակայաններից մեկում բռնկված հրդեհից հետո։ Մեգապոլիսի իշխանություններն արդեն հայտարարել են, որ կարելի է խոսել դիվերսիայի մասին, նշում է տեղական eNCA հեռուստաալիքը, գրում է ТАСС-ը:
 

«Մենք գործ ունենք Յոհանեսբուրգի էլեկտրական համակարգը սաբոտաժի ենթարկելու համակարգված գործողությունների հետ», - ասել է քաղաքապետ Մֆո Ֆալացեին։
 

Ֆալացեն նշել է, որ Էլդորադո զբոսայգու ենթակայանում բռնկված ներկայիս հրդեհին նախորդել են դրա մոտ հանցավոր գործողություններ՝ հանցավոր տարրերի կողմից։ Քաղաքապետի խոսքով՝ ավազակները գողանում են թանկարժեք տեխնիկա, այդ թվում՝ պղնձե մալուխներ։ «Նման գործողություններ լինում են ոչ միայն Յոհանեսբուրգում, այլև երկրի այլ մասերում,- ասել է նա,- «Եկել է դրան վերջ դնելու ժամանակը»։

Քաղաքականություն

Պատահարներ