Արտակարգ դեպք Կոտայքում. ըստ ահազանգի, «Կարգո Շին» և «Բլոկ Շին» ՍՊԸ տնօրենները ծեծել են քաղաքացուն, վերցրել փաստաթղթերը

Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 15-ին ոստիկանության Նաիրիի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Գեղիի շինանյութի բազայում ոմն Գագոն և մոտ 15 անձինք նախորդ օրը ժամը 20։00-ից մինչև 02։00-ն ընկած ժամանակահատվածում զրուցել են իր բարեկամի  տղայի՝ Արմանի հետ, ինչն այնուհուտև վերածվել է ծեծկռտուքի, որից հետո նշված անձինք սպառնացել են, որ Արմանը չհամարձակվի դիմել ոստիկանություն, ապա վերցրել են իր բարեկամի հողի սեփանակության փաստաթղթերը, տան վկայականը և ավտոմեքենան։

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մխիթարյանի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 15-ին ժամը 20։00-ից մինչև 23։50-ն ընկած ժամանակահատվածում նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ Գագիկ Մ․-ի եղբայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Մ․-ն, մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արմեն Ս․-ին։ Կայքի տեղեկություններով Գագիկ Մ․-ն աշխատում է «Կարոգ Շին» ՍՊԸ տնօրեն, իսկ Գարիկ Մ․-ն «Բլոկ Շին» ՍՊԸ տնօրեն։ 

Քաղաքականություն

Պատահարներ