Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ

Այսօր, ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են 2 Mercedes-ներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

 

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգություն են ցուցաբերել։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Քաղաքականություն

Պատահարներ