Խոշոր ավտովթար Երևանում․ կա վիրավոր

Այսօր, ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Հերացի փողոցում թիվ 16/37 շենքի դիմաց Opel մակնիշի ավտոմեքեան բախվել է կայանված Nissan, այնուհետև Renault մակնիշի ավտոմեքենաներին։ Իսկ Renault-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված Nissan Murano մակնիշի ավտոմեքենային։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևորը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Պաերկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ