ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք Իսպանիայի բարերից մեկում՝ ռուսների և ուկրաինացու մասնակցությամբ

Ծեծկռտուք Իսպանիայի բարերից մեկում ռուսների և ուկրաինացու մասնակցությամբ: 

Ուկրաինացի բարմենը որոշել է ռուս այցելուներին հեռացնել բարից ռուս լինելու պատճառով և սկսել է նրանց սադրել ազգայնական կարգախոսներով։ Ռուսներն էլ բացատրել են ուկրաինացի բարմենին, որ «ՓառքՈւկրաինային» կարգախոսն ամենահարմար վանկարկումը չէ իրենց ներկայությամբ:

Սակայն մոտ տասներորդ բացականչությունից եւ բարը լքելու պահանջից հետո ռուս երիտասարդները չեն դիմացել և ծեծկռտուք է սկսվել: Միջադեպը ֆիքսել են տեսախցիկները: 

Իսպանացի իրավապահների կողմից ռուսների դեմ ոչ մի պահանջ չի ներկայացվել։ Հավելենք, որ լուրը ուկրաինական լրատվամիջոցները ներկայացնում են, թե «ռուսները ծեծել են անմեղ ուկրաինացուն» համատեքստում: 

Քաղաքականություն

Պատահարներ