Խոշոր հրդեհ Էջմիածնում. տնակը վերածվել է մոխրակույտի. հայտնաբերվել է մոխրացած դի

Ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 20:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի 2-րդ թաղամասում տնակ է այրվում:   

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:   Հրշեջ-փրկարարները նախ կանխել են երկաթե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն:  Տնակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի և հրշեջները ներսում հայտնաբերել են 1 դի։ 

 

 

Ժամեր անց ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ալբերտ Ավագյանը պարզել է, որ նշված տնակում բնակվել են 67-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և 89-ամյա Կատերինա Սարգսյանը:  

Քաղաքականություն

Պատահարներ