Պարեկները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Երեկ՝ ապրիլի 16-ին, արատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկայն ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ավետիսյանը Կիևյան կամրջի մոտ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է կամրջից ցած նետվել: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավագ և կրտսեր պարեկները այդ մասին տեղակացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, վերջինս էլ հրահանգում է, որպեսզի պարեկները սահմանազատեն տարածքը և փորձեն այդ աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին՝ մինչև կժամանեն ոստիկանության Մաշտոի և Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերը, քանի որ տեղում դեռ պարզ չէր, թե վարչական որ տարածքի հատվածից է երիտասարդ աղջիկը փորձում դիմել այդ քայլին: Մինչ կժամանեին ոստիկանները ՝ ավագ և կրտսեր պարեկները  2  քաղաքացու հետ կարողացել են բանակցությունների արդյունքում կանխել ինքնասպանության փորձը, որից հետո աղջկան դուրս են բերել   կամրջի վտանգավոր  հատվածից և հետո նրան ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին:

 

Կայքի տեղեկություններով՝ արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է, որ նա Երևանի բնակիչ Լուսինե Պ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է կամրջից  նետվելու միջոցով ինքնասպանություն գործել: 

Քաղաքականություն

Պատահարներ