Վիճաբանություն է տեղի ունեցել քոլեջի ուսանողի և վարժարանի աշակերտի միջև. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

Ոստիկանության Ստեփանավանի բաժնից նախապատրաստված նյութեր են փոխանցվել Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ապրիլի 15-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «անգիտակից վիճակում»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: 

 

 Բժիշկները հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի  բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Ստեփանավանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ապրլի 14-ին՝ ժամը  22:30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի մարզադպրոցի մոտ Հայկ Ղ.-ի և Ստեփանավանի բնակիչ, 16-ամյա Էմիլ Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս մի քանի անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել Հայկ Ղ.-ի գլխին, այնուհետև հրել, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել գետնին և գլխի շրջանում ստացել վնասվածք: Էմիլ Հ.-ն հայտնաբերվել է, ապա տեղափոխվել ոստիկանության Ստեփանավանի բաժին և բաց թողնվել:

 Կայքի տեղեկություններով՝ Հայկ Ղ.-ն սովորում է Ստեփանավանի թիվ 1 վարժարանի 11-րդ դասարանում, իսկ էմիլ Հ.-ն՝ Ստեփանավան քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում: 

Քաղաքականություն

Պատահարներ