Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են մայիսի 4-ին կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում զավթելու ԱԺ շենքը:
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա:
Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»:
Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ԱԱԾ-ն հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
ՊՆ-ից հերքում են Պապիկյանի անվան շուրջ տարածվող լուրերը
168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհե...
Հայտնի է, թե ով է Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին
Քիչ առաջ լուր տարածվեց, որ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից, շտապօգնության մեքենայով, թիվ 1 համալսարանակ...
Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում կատարվողը
Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի բարդ շրջանը և գա կայունության շրջանը, հայտարարել...