ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլ դավաճան». Նիդերլանդներում ակցիա է իրականացվում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մի խումբ հայեր Նիդերլանդների Հաագա քաղաքում բողոքի ակցիա են իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում:

 

Ցուցարարների ձեռքին կան Արցախի ու Հայաստանի դրոշներ, նաեւ պաստառներ՝ «ապիկարներ, հեռացեք», «Առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր լաո», «Արցախ հանձնողը Սյունիքն էլ կհանձնի», «Նիկոլ Վասակ», «Կապիտուլյանտ հեռացիր». «Միջանցք = ինքնիշխանության կորուստ», «Հայրենիք չունենք վաճառելու», «Ազգայինը այլընտրանք չունի», «հավերժ անեծք դավաճանին»:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «թուրքեր», «թուրքի լամուկ», «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»:

Քաղաքականություն

Պատահարներ