Օրվա լրահոս

Լատվիայում Ռուսաստանի Դաշնոըթյան դրոշը պարզած երիտասարդը քրեական պատասխանատվության կենթարկվի ցեղասպանության արդարացման համար։

 

Վերջինս Հաղթանակի օրվա առթիվ կրկնակի պսակադրման ժամանակ հպարտությամբ ցույց էր տվել Ռուսաստանի դրոշը։

 

Ոստիկանությունը այդ ժամանակ փորձել էր բերման ենթարկել նրան, սակայն պարզվել էր, որ բավարար հիմքեր չկան։

 

Հանրության բացասական արձագանքն առաջացնող խորհրդանիշներն արգելված էր ցուցադրել միայն մայիսի 9֊ին։

 

Սակայն, ինչպես նշում է Sputnik Լատվիա֊ն, իրավապահներն այնուամենայնիվ Ալեքսանդրին ձերբակալել են

 

Երիտասարդի մայրն ասել է, որ իր որդին ձերբակալվել է համաձայն քրեական իրավունքի 74.1-րդ հոդվածի` («Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ռազմական գործողությունների արդարացումը»)։
 

Վերջին նորություններ