Օրվա լրահոս

Այսօր ժամը 15․30 սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վահրամաբերդ գյուղում։ Գյուղի 56-ամյա հովիվը ոչխարներն արածեցնելիս մտել է ռուսական զորքերի տանկային հրաձգարան, որտեղ և պայթյուն է տեղի ունեցել։ Հովիվը տեղում մահացել է։ 

 

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը  factor.am-ի զրույցում ասել է, որ այդ տարածքը հանձնված է Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազային, այն ծառայում է որպես կրակադաշտ, մուտքն արգելված է։ Այնտեղ ամենայն հավանականությամբ զորավարժանքներից հետո մնացած պայթուցիկ է եղել։ 

 

Նշենք, որ այդ նույն տարածքում 2013 թվականի ապրիլին ականի պայթյունից զոհվել էին գյուղի երկու երեխաներ՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:

 

Վերջին նորություններ