Շոյգուն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի հետ։  Ավելի վաղ Պենտագոնը բողոքել էր, որ բազմիցս փորձել է կապ հաստատել Ռուսաստանի գլխավոր շտաբի հետ, սակայն ոչ ոք կապի դուրս չի եկել։ 

«Մայիսի 13-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, որի ընթացքում քննարկել են միջազգային անվտանգության արդի հարցեր, այդ թվում՝ տիրող իրավիճակը Ուկրաինայում»,- ասվում է զեկույցում, փոխացում է Ռիա Նովոստին։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ