Օրվա լրահոս

Դուշանբեի կառավարական նստավայրի տարածքում, որտեղ ուրբաթ կայացել է ԱՊՀ նախարարների խորհրդի նիստը, սիրամարգերն իրենց արձակած ձայներով ընդհատել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը։ Ինչպես հայտնում է գրում է ՏԱՍՍ-ը, հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը մամուլի ներկայացուցիչների հետ զրուցելու դուրս է եկել փայտե տաղավար, որի շուրջը թռչուններ էին շրջում։

Նախարարը ժպտալով է արձագանքել իր խոսքն ընդհատող թռչուններին. «(Նրանց) դա դուր եկավ»,- ասել է Լավրովը՝ վերջում կատակով հավելելով. «Հիմա (մնացածը քննարկեք) սիրամարգերի հետ»։

Վերջին նորություններ