«Հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության». Լավրովը՝ Արևմուտքի մասին

Արևմուտքը Ռուսաստանին հիբրիդային պատերազմ է հայտարարել, որի հետևանքները կզգան բոլորը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում։

 

«Հավաքական Արևմուտքը մեզ տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարել, և դժվար է կանխատեսել, թե այս ամենը որքան կտևի, բայց պարզ է, որ հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության»,- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ