ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը՝ Քոչարյանի և Սարգսյանի հանդիպման լուրերի մասին

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել:

 

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել նախօրեի ուշ երեկոյան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին, ըստ որի՝ նրանք երկար զրուցել են ապագա վարչապետի թեկնածուի և պայքարի հետագա ընթացքի մասին ու ընդհանուր հայտարարի եկել: 

 

Տեղեկատվության ճշտման նպատակով  Sputnik Արմենիա-ն դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ, որտեղից լրատվականի հարցմանն ի պատասխան նշել են. 

 

«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»:

Քաղաքականություն

Պատահարներ