«Մենք հակված ենք երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի». G7

Մեծ Յոթնյակի երկրները համաձայնել են համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Իրանում միջուկային զենք չհայտնվի։ Այս մասին հայտնի է դարձել այսօր արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։

 

«Մենք հակված ենք երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի։ Մենք հայտնում ենք մեր աջակցությունը համատեղ համապարփակ գործողությունների պլանի վերականգնմանը։ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն տարբերակը մնում է դիվանագիտական ճանապարհը»,- ասվում է G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ։

 

Նշենք՝ G7-ի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ։

Քաղաքականություն

Պատահարներ