ՆԱՍԱ-ում դժգոհել են հակառուսական պատժամիջոցների առաջացրած բարդություններից

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները սկսել են ազդել ՆԱՍԱ-ի տիեզերագնացների աշխատանքի վրա։ Այս մասին գրում է SpaceNews–ը։

Ինչպես նշել են Օդատիեզերական անվտանգության հարցերով խորհրդատվական խմբի նիստում, տիեզերական ոլորտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործընկերությունը զգում է տնտեսական սահմանափակումների հետևանքները:

 

«Աշխարհաքաղաքական պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ, ստեղծել են մի միջավայր, որտեղ ակնհայտ են դարձել որոշ վարչական դժվարություններ»,– հայտնել է խմբի անդամ, նախկին տիեզերագնաց Սյուզան Հելմսը:

 

Նա դժգոհել է, որ արտասահմանյան ավիաընկերությունները կրճատում կամ չեղարկում են Մոսկվայի ուղղությամբ չվերթերը, վարկային քարտերը չեն աշխատում Ռուսաստանում օտարերկրյա բանկերի գործառնությունների կասեցման պատճառով, իսկ «Microsoft» ընկերությունը դադարեցրել է իր ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը երկրում:

 

«Սակայն երկու կողմերն էլ ամբողջ ուժով փորձում են պահպանել կապերը», –ընդգծել է Հելմսը։ 

 

Նրա խոսքով՝ ՆԱՍԱ–ն վճռականորեն պաշտպանում է «խաչաձև թռիչքների» գաղափարը, որպեսզի տիեզերագնացները թռչեն «Սոյուզ» նավերով, իսկ ռուս տիեզերագնացները ՄՏԿ ուղևորվեն մասնավոր «Crew Dragon»-ներով:

Քաղաքականություն