Օրվա լրահոս

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ 41–ամյա տղամարդը, վախեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է 45-ամյա համագյուղացու ուղղությամբ: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Վերջին նորություններ