Շոլցը ներկայացրել է Պուտինի հետ զրույցն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում չի տեսել Ուկրաինայի հարցում դիրքորոշումը փոխելու Մոսկվայի ձգտումը: 

«Ոչ», - նշել է Շոլցը՝ պատասխանելով t-online լրատվական պորտալին շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք նա փոփոխություններ նկատել է Ուկրաինայի հարցում ՌԴ-ի դիրքորոշման մեջ:  

Կանցլերի խոսքով՝ Մոսկվան ռազմական հատուկ գործողության «սկզբում նշված նպատակներից ոչ մեկին չի հասել»։ 

Բացի այդ, նա հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն չի հեռացել, այլ նույնիսկ ավելացրել է իր ուժերն արևելյան թևում»: Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ամուր կդառնա, երբ Ֆինլանդիան ու Շվեդիան միանան դրան։ 
 

Քաղաքականություն