Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, բացի՞ Փաշինյանից․ ինչ է ասել Պեսկովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական մասից հետո երկկողմ բանակցություններ կանցկացնի Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի գործընկերների հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում Tacc-ը։ 

 

«Նախագահ Պուտինը, այս բազմակողմ մասի ավարտից հետո, կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը, մասնավորապես, տեղի կունենա նրա երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Գագաթնաժողովի հիմնական մասից առաջ Պուտինը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ 

 

Հատկանշական է, որ Պեսկովի հայտարությունից ստացվու է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում կարծես թե նախատեսված չէ, որը նույնպես մասնակցում էր ՀԱՊԿ գագաթնաժողովին:  Նշենք, որ Auroranews-ը բազմաթիվ զանգեր է կատարել Կառավարության լրատվության բաժին՝ մանրամասներ ճշտելու նպատակով, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։  

 

Հիշեցնենք՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։ 

Քաղաքականություն