ԱՄՆ-ը մտադիր է պայմաններ ստեղծել ռուս-ուկրաինական երկխոսության համար՝ զենքի մատակարարման միջոցով. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ վարչակազմը մտադիր է նպաստավոր պայմաններ ստեղծել ռուս-ուկրաինական բանակցությունների համար՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա և զենք տրամադրելով Կիևին, ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
 

Ամերիկյան դիվանագիտության ներկայացուցչի խոսքով՝ այս կերպ ԱՄՆ-ը հույս ունի պայմաններ ստեղծել բարեխիղճ երկխոսության համար։
 

Նա նշել է, որ Վաշինգտոնի խնդիրն է աջակցել ուկրաինացի գործընկերներին ցանկացած ընդունելի ձևով։

Քաղաքականություն

Պատահարներ