Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 5 մեքենաներ. վիրավորները անչափահասներ են. Shamshyan. com

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «բանվորի արձանի կալցավոյում» բախվել են BMW, Honda, Nissan, Ford Transit և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:

Վթարի հետևանքով 2 անչափահաս երեխաներ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Մանրամասները՝ կայքում:

 

Քաղաքականություն