15-ամյա աղջիկը Երևանում վրաերթի է ենթարկվել

 Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Kia Forte ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝  եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, 15-ամյա Արփինե Մ.-ին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է  հիվանդանոց:  

 

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Քաղաքականություն

Պատահարներ