Ապարանում Lexus-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի. Shamshyan. com

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այս  մասին գրում է Shamshyan. com-ը:

Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 68-ամյա Վաղինակ Ա.-ն Lexus մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Գ. Նժդեհի փողոցոմ վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 9-ամյա Հակոբ Հ.-ին: 

 

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ապա այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

Քաղաքականություն

Պատահարներ