Առավոտյան Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բարգատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla-ն ու Toyota Highlinder մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

 

Բախման հետևանքով Toyota Highlnder-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն։ 

Քաղաքականություն

Պատահարներ