ՀԱՊԿ-ն ողջունում է կազմակերպության հետ համագործակցությունն ընդլայնելու Չինաստանի ցանկությունը. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը RT-ին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ը ողջունում է կազմակերպության հետ համագործակցությունն ընդլայնելու Չինաստանի ցանկությունը։ Այս մասին գրում է լրատվամիջոցը:
 

«Չինաստանի հետ կապված, այո, ես նույնպես լսել եմ այդ արտահայտությունը։ Մենք ողջունում ենք, եթե կա ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու նման ցանկություն, եթե կա նման հետաքրքրություն»,- ասել է նա։
 

Զասը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ու Չինաստանը միջազգային օրակարգի և անվտանգության շատ հարցերի շուրջ ունեն նույն մոտեցումները։
 

Նա նշել է, որ Չինաստանը հավասարակշռված և անկախ դիրք է գրավում համաշխարհային քաղաքականության մեջ։
 

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը բաց է Չինաստանի հետ փոխգործակցության և համագործակցության համար։
 

Ավելի վաղ ՉԺՀ-ի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Լի Չհանշուն հայտարարել էր, որ Չինաստանը պատրաստ է նպաստել ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը։

Քաղաքականություն

Պատահարներ