Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 36-ամյա վարորդը, Toyota Corolla-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. Shamshyan. com

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 36-ամյա  Դավիթ Դ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Դավիթ Դ.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց  Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ի շտապօգնության ավտոմեքենային: 

 

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ