79 տարեկանում մահացել է «Շեղբի վրայով վազողը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը

Մայիսի 17-ին 79 տարեկան հասակում մահացել է հույն կոմպոզիտոր Էվանգելոս Պապատանասիուն, ով հայտնի է Վանգելիս կեղծանունով, հայտնում է Kathimerini թերթը։

 

Մահվան պատճառը չի նշվում։ Ավելի վաղ, ինչպես նշել էր Ta Nea-ն, Ֆրանսիայում մահից քիչ առաջ նա հոսպիտալացվել էր կորոնավիրուսով։

 

«Մեծ ցավով հայտնում ենք, որ մեծ հույն Վանգելիս Պապաթանասիուն կյանքից հեռացավ երեքշաբթի՝ մայիսի 17-ի ուշ երեկոյան», - հաստատեցին Վանգելիսի շահերը ներկայացնող փաստաբանական գրասենյակը։
 

Վանգելիսը ծնվել է 1943 թվականի մարտի 29-ին Հունաստանի Վոլոս քաղաքում։ Նա ժամանակակից էլեկտրոնային երաժշտության ռահվիրաներից էր և հունական Aphrodite's Child խմբի հիմնադիրներից։ Համագործակցել է բրիտանական «Yes» խմբի և նրա վոկալիստ Ջոն Անդերսոնի հետ։ Բացի մի քանի տասնյակ սոլո ալբոմներից, Վանգելիսը ձայնագրել է մի շարք գեղարվեստական ​​ֆիլմերի սաունդթրեքեր, այդ թվում՝ «Կրակե կառքեր» (1981, ռեժիսոր՝ Հյու Հադսոն) և «Շեղբի վրայով վազողը» (1982, Ռիդլի Սքոթ):

Քաղաքականություն

Պատահարներ