Աֆղանստանը դադարեցրել է ցորենի արտահանումը

Աֆղանստանում թալիբների կառավարության ֆինանսների նախարարությունը կարգադրել է արգելել երկրից ցորենի արտահանումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
 

Նշվում է, որ մաքսային ծառայություններին հանձնարարվել է կանխել երկրից ցորենի արտահանումը։ Համապատասխան միջոցը ձեռնարկվել է Աֆղանստանում ցորենի պակասուրդից խուսափելու համար։
 

Ավելի վաղ Հնդկաստանը նույնպես արգելք էր դրել ցորենի արտահանման վրա։

Քաղաքականություն

Պատահարներ