Արցախի ՄԻՊ-ը ՝ Ադրբեջանում պահովող հայ ռազմագերիների մասին

Այս պահի դրությամբ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է: Արցախի ԱԺ-ում այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

 

Նրա խոսքով՝Արցախի, Հայաստանի ՄԻՊ-երի և այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում են ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը, որը, ցավոք սրտի, մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ սա հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»

Ինչ վերաբերում է հաստատված 38 ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ նրանց շարքում Արցախի քաղաքացի չկա։ Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել:

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատարանի վճիռները կայացված են։

Քաղաքականություն

Պատահարներ