Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց. նա չի քննի Իգոր Խաչատուրովի կալանքի միջնորդությունը. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը չի քննի ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած՝ ինքնաբացարկի միջնորդությունը, գրում է «Փաստինֆո»-ն:
 

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Քաղաքականություն

Պատահարներ