Եվրոպայում կապիկների ծաղիկ հիվանդության դեպքեր է գրանցվել

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում չորեքշաբթի կապիկների ծաղիկ հիվանդություն է գրանցվել։ Սա հազվադեպ հիվանդություն է, որը սովորաբար հանդիպում է Աֆրիկայում, տեղեկացրել է USA Today-ը։

Վերջին ժամանակներս հաստատված կամ ենթադրվող դեպքերի ոչ մեծ քանակություն գրանցվել է նաեւ Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում։

Հանկարծակի բռնկումն անհանգստացրել է հանրային առողջապահության ոլորտի մասնագետներին ամբողջ աշխարհում։ Չորեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ խումբ է ուղարկում, որը կզբաղվի Մեծ Բրիտանիայում հիվանդության բռնկման հարցով։

 

«Սովորաբար կապիկների ծաղիկը գլոբալ տարածում չունի»,- USA Today-ին ասել է Կալիֆոռնիական համալսարանի Ֆիլդինգի հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր, բժիշկ Էնն Ռիմոյնը, որը մանրամասն ուսումնասիրել է կապիկների ծաղիկ եւ այլ վարակիչ հիվանդությունները, որոնք տարածված են Կենտրոնական Աֆրիկայում։ Նա նշել է, որ նման բռնկումները «հազվադեպ եւ անսովոր երեւույթ են»։

 

Եվրոպայում կապիկների ծաղիկ հիվանդության տարածման պատճառով Ռոսպոտրեբնադզորը խստացնում Է Ռուսաստանի հետ սահմանին սանիտարական հսկողության միջոցառումները։

Չնայած վիրուսով վարակված մարդիկ հիմնականում բուժվում են, այն կարող է վտանգավոր եւ որոշ դեպքերում մահացու լինել, վկայում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները։

 

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հիվանդության մասին.

Կապիկների ծաղիկ հիվանդությունը հազվադեպ հիվանդություն է, որն առաջանում է այն ընտանիքի վիրուսներից, ինչ եւ ծաղիկը։ Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1958թ. փորձարկվող կապիկների մոտ։

Այս վիրուսով մարդու հիվանդանալու առաջին դեպքը հայտնաբերվել է 1970թ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Այսօր կապիկների ծաղիկ հիվանդությամբ վարակվելու դեպքերի մեծ մասը նախկինի պես տեղի է ունենում այնտեղ, բայց հիվանդությունը գրանցվել է նաեւ Կենտրոնական ու Արեւմտյան Աֆրիկայի մի շարք այլ երկրներում, տեղեկացրել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններում։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ