Գերմանիայի դպրոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել

 Գերմանիայի Բրեմերհավեն քաղաքի դպրոցներից մեկում այսօր առավոտյան անհայտ անձը կրակ է բացել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակոցների մասին ոստիկանություն է հայտնել մի ուսանողուհի, ով լսել է կրակոցների ձայները։ Ուսուցիչներն ու ուսանողներն անհապաղ փակվել են իրենց դասասենյակներում։

 

 Նշվում է, որ հանցագործը կալանավորվել է, այժմ ոստիկանությունը նրան հարցաքննում է, իսկ երկրորդ հանցակիցը որոնվում է։ Մեկ մարդ ծանր վիրավոր է, այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։


 

Քաղաքականություն

Պատահարներ