Հայաստանի ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ։ 

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ՝ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,-նշվում է ՀՀ արտաքին գերատեսչության հայտարարությունում: 

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը պնդում է՝ հայկական կողմը երկու անգամ չեղարկել է նախապես համաձայնեցրած հանդիպումները, պաշտոնական Երևանի այդ քայլը նա անպատասխանատու է որակել։

Քաղաքականություն

Պատահարներ