Ինչու՞ է աշխատանքից ազատվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակիցը

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր տեղեկատվություն   տարածվեց,  որ «Դիմադրություն» շարժման ցույցերին մասնակցելու պատճառով «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակցին ազատել են աշխատանքից։ 

 

Auroranews-ը կապ հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին՝ հասկանալու, թե որն է եղել աշխատակցին աշխատանքից ազատելու պատճառը։ 


«Հայաստան» համահայկական հիմնադրամից մեզ հայտնեցին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 121-րդ հոդվածի 1-ին մասի։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ