Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվել

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Գ-ն Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով Գ. Գ-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 71-ամյա Զ. Բ-ն և 24-ամյա Գ. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Կայքի տեղեկություններով՝ վթարի ենթարկված Opel-ի վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանք իրենց որդուն՝ 32-ամյա Հ. Գ-ին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ էր խմել, տեղափոխում էին հիվանդանոց, որի ժամանակ էլ, հավանաբար, շտապելով, որ տղային հասցնեն հիվանդանոց, վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ապա բախվել ծառին։

 

Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։  

 

 

Քաղաքականություն

Պատահարներ