ՄԱԿ-ը չի մեկնաբանել Ուկրաինայի համար Իտալիայի առաջարկած խաղաղության ծրագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ կազմակերպությունում տեսել են հաղորդագրություններ այն մասին, որ Իտալիան Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիր է փոխանցել, գրում է ТАСС-ը:

 

«Ես մեկնաբանություն չունեմ»,- ասել է ՄԱԿ-ի խոսնակը։
 

Ավելի վաղ La Repubblica թերթը գրել էր, որ Իտալիան ՄԱԿ-ին է ներկայացրել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման փուլային ծրագիր։ 

 

Պլանը ենթադրում է առաջին փուլում ժամանակավոր հրադադարի հասնել և բանակցությունների շարունակություն, երկրորդում՝ սկսել միջազգային բանակցություններ Ուկրաինայի կարգավիճակի շուրջ, այն է՝ չեզոքություն՝ անվտանգության երաշխիքներով և անարգել մուտք ԵՄ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ