ՆԱՏՕ-ն մարտական պատրաստության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայողի

ՆԱՏՕ-ն մարտական պատրաստության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայող, 120 ինքնաթիռ և 20 նավ: Այս մասին գրում է РИА Новости-ն: 


Նշվում է, որ այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է  ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը:
 

«Իմ ղեկավարությամբ մենք այժմ ունենք ավելի քան 42 հազար մարդ և 120 ինքնաթիռ ՝ մարտական պատրաստվածության բարձր աստիճանի վիճակում, մարտական պատրաստվածության ռեժիմում են գտնվում նաեւ ավելի քան 20 նավ»,- ասել է նա:
 

Ուոլթերսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է համապարփակ զսպման հայեցակարգ կիրառել, այդ թվում ՝ Բալթիկայում եւ Սեւ ծովի շրջանում:

Քաղաքականություն

Պատահարներ