ՆԱՏՕ-ն մեկնաբանել է Շվեդիայում և Ֆինլանդիայում բազաներ տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ Ֆինլանդիայում և Շվեդիայում ՆԱՏՕ-ի բազաների տեղակայումը կախված կլինի այդ երկրների ղեկավարության անձնական որոշումից։ Այս մասին գրում է RT-ն:
 

«Եթե նրանք դառնան դաշինքի անդամ, ապա նրանց համար հարց կլինի, թե արդյոք նրանք ցանկանում են դա»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
 

Մայիսի 18-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպանները ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներ են ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Քաղաքականություն

Պատահարներ