Փաշինյան-Ալիև հանդիպու՞մ է սպասվում․ Կռավարությունից մեկնաբանել են Աշոտյանի հայտարարությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը նախատեսվում է մայիսի 23-ին։

«Իմ ունեցած տեղեկություններով մայիսի 23-ին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլի եւ Ալիեւի հերթական հանդիպումը։
Արցախի հարցում վերջին աղետալի զարգացումներից հետո կարելի է ենթադրել միայն ենթադրել, թե ինչ նոր զիջումների է գնալիւ Նիկոլը։
Խնդրում եմ ԶԼՄ-րին հարցումներով ճշտել այս տեղեկությունը»,- նշել է նա ֆեյսբուքում։

 

Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ՝ պարզելու արդյո՞ք նախատեսվում է հանդիպում, թե ոչ։ 

 

«Վարչապետի հանդիպումների մասին ժամանակին, պատշաճ կերպով տեղեկատվություն տարածվում է, նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- նշեց Խաչատրյանը։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ