Պենտագոնը գնահատել է Ֆինլանդիա և Շվեդիա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ քննարկվում է Շվեդիա և Ֆինլանդիա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
 

«Այդ քննարկումները շարունակվում են, և մենք դեռևս վերջնական որոշման չենք հանգել»,- ասել է նա՝ պատասխանելով այս երկրներ ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին։
 

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները աջակցում են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումներին և պատրաստակամություն են հայտնում դրանց քննարկման ընթացքում աջակցություն ցուցաբերել անվտանգության ապահովման գործում։
 

Մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան միաժամանակ պաշտոնական դիմումներ են ներկայացրել ՆԱՏՕ-ին միանալու համար:

Քաղաքականություն

Պատահարներ